«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին

«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին

ՀՀ պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն․ ներքին զորքերը շրջափակել են ՀՀ տարածքում գտնվող Կիրանց գյուղը, սահմանափակել են քաղաքացիներ մուտքը այդ բնակավայր, որպեսզի գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն։

Այ մասին ասել է Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ «Հայաքվե» նախաձեռնութան ՆԳՆ-ի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ։

Ըստ նրա՝ սա մեր պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է։

«33 տարի առաջ նույն այդ տարածքում՝ Ոսկեպար գյուղում Նոյեմբերյանի 20 ոստիկաններ, մարտնչելով այդ գյուղի համար, մեծ մասը զոհվել են, 11 ոստիկան զոհվել է ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ բախումում, ևս 3-ը մահացել են բանտերում։

Այսօր՝ 33 տարի հետո, ՀՀ ոստիկանությունը փորձում է բռնազավթել այդ գյուղը՝ թշնամուն հանձնելու համար։ Սա ուղղակի աղետալի իրադարձություն է։ Սա նաև սահմանադրական կարգի դեմ ամենամեծ ոտնձգությունն է»,- ասել է նա։

Ըստ նրա՝ այսօր ՀՀ իշխանությունը բռնազավթած անձը և խմբակը սահմանադրական կարգի տապալում են իրականացնում և փորձում են դրանում օգտագործել ոստիկանությանը։

«Մենք ոստիկաններին զգուշացնում ենք, որ իրենք սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ, որովհետև հանցագործների խմբակը վաղ, թե ուշ, պատասխանատվություն է կրելու։

Ոստիկանները, որոնք մեր պետության ծառայողներն են և իրենց ծառայությունն իրականացնում են մեր կողմից վճարված հարկերով, չպետք է դառնան թշնամու գործակալների հանցակիցը։ Իսկ որ սրանք թշնամու գործակալներ են, այլևս ոչ մի կասկած չկա»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 2-ին, ոստիկանները բիրտ ուժ կիրառելով Կիրանցում խաղաղ ցուցարարների նկատմամբ, Իջևանի ոստիկանական բաժանմունք են տեղափոխել 31 քաղաքացու, որոնց թեպետ որոշ ժամանակ ազատ են արձակել, սակայն ամբողջովին շրջափակել են Կիրանց գյուղը և ոչ ոքի, անգամ Բագրատ Սրբազանին ու ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել այնտեղ, բացառության տեղի բնակիչների։

Նշենք, որ երեկվանից ոստիկանությունը մեծ ուժեր եր կուտակում Կիրանց գյուղում ու ըստ որոշ գնահատականների, խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել է «կոլցե» օպերացիան, քանի որ ոստիկանության գործողություններն ուղեկցվել են խաղաղ ցուցարարներին ծեծելով ու խոշտանգելով։

Իրավիճակի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ ի պատասխան ոստիկանական այս բիրտ և ապօրինի գործողությունների ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները և դրանով իրենց աջակցությունն ու զորակցություն հայտնել սեփական հայրենիքի և սեփական տան համար արդար պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին»,-նշված է հայտարարությունում։

Դեպի Կիրանց տանող բոլոր ճանապարհները փակ են անգամ լրատվամիջոցների համար։

Նշենք նաև, որ միաժամանակ ՊՆ-ի կողմից ընթանում են նաև ականազերծման աշխատանքներ։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն, ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար»,-այս մասին նշված է ՀՀ ՆԳՆ հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում