Պայքարը վճռական փուլ է մտնում․ Գառնիկ Դանիելյան
Նմանատիպ
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ Այս մասին հայտնել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որին օրվա ընթացքում հաջողվել է այլ՝ անտառային ճանապարհով գնալ Կիրանց։
«Կա մեծ հիասթափություն իշխանությունների նկատմամբ։ Մարդկանց ծեծի ենթարկելով ականազերծում են անում, որ ադրբեջանցիներին գյուղում տեղավորեն, դրա համար են մարդիկ վրդովված՝ գյուղը երկու մասի է բաժանվում։ Ամեն ծառի տակ մի ոստիկան կա հիմա գյուղում»,- նշել է պատգամավորը։
Դանիելյանը հայտնել է, որ պայքարը շարունակվելու է։
«Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում։ Մեր առաջին նպատակին հասել ենք՝ սա արդեն դարձել է համահայկական խնդիր։ Մինչեւ վերջ գնալու ենք՝ նահանջի տեղ չունենք․ հետևում մեր հայրենիքը, սրբավայրերն են»,- ասել է Դանիելյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում