Nothing ընկերությունն իր բոլոր սմարթֆոնները համալրել է ChatGPT-ի հնարավորությամբ

Nothing ընկերությունն իր բոլոր սմարթֆոնները համալրել է ChatGPT-ի հնարավորությամբ

Nothing ընկերությունը թարմացրել է իր բոլոր սմարթֆոնները՝ ավելացնելով ChatGPT վիրտուալ ասիստենտ։ Այդ մասին հաղորդում է GSMArena հարթակը։

Nothing OS 2.5.5-ի թարմացումը  նաև նոր հնարավորություններ է ավելացրել՝ Nothing X հավելվածի օգնությամբ ChatGPT-ի ձայնային ղեկավարում, Nothing Ear ականջակալներ, արգելափակման էկրանի կարգավորման գործիքների ընդլայնում, RAM Booste օպերատիվ հիշողության ֆուկցիայի արագացում։

ChatGPT-ին արագ ու հեշտ հասանելիություն ապահովելու համար հեղինակները մշակել են դրան  անմիջապես աշխատանքային սեղանից միանալու հնարավորություն, ինչպես նաև ներդրվել է բովանդակությունը միանգամից չաթ-բոթ տեղափոխելու հնարավորություն։

ChatGPT-ի հնարավորությամբ այս թարմացումը հիմա հասանելի է Nothing-ի բոլոր տեսակի սմարֆոններում՝ այդ թվում Nothing Phone (1), Phone (2) և Phone (2a)-ում։

Վերջին մոդելը ներկայացվել էր մարտին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում