Թուրքիայում կոչ են անում փակել ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ բազան

Թուրքիայում կոչ են անում փակել ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ բազան

Թուրքական «Բարեկեցություն նոր կուսակցության» առաջնորդ Ֆատիխ Էրբականը կոչ է արել փակել երկրի հարավ-արևելյան հատվածում գտնվող Քյուրեջիկ քաղաքի ռադիոտեղորոշիչ կայանը, որտեղից, հնարավոր է, տվյալներ փոխանցվեն Իսրայելին։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը։

Քյուրեջիկը ՆԱՏՕ-ի բազա է, որի հետախուզական տվյալները փոխանցվելով ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային՝ օգտագործվում են նաև Իսրայելի պաշտպանության համար։ Այն պետք է փակվի»,-ասել է թուրք պաշտոնյան։

Վերջերս թուրքական և արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելին հաջողվել է ետ մղել Իրանի հրթիռային հարվածները Քյուրեջիկից ստացված տվյալների շնորհիվ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել էր մամուլում տարածված տեղեկությունները՝ նշելով, թե բազան, իբր, չի օգտագործվում ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում