Արեգակի վրա ուժեղ բոցավառում է արձանագրվել

Արեգակի վրա ուժեղ բոցավառում է արձանագրվել

Արեգակի վրա հզոր բոցավառում է եղել։ Այն արձանագրվել է մայիսի 2-ի՝ լույս 3-ի վաղ առավոտյան՝ 5։30 րոպեին։ Ինչպես հաղորդում է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աևային աստղագիտության լաբորատորիան, նման երևույթ վերջին անգամ արձանագրվել էր փետրվարի 22-ին։

Նախնական տվյալներով՝ բոցավառումն արևային պլազմայի արտանետումները դեպի տիեզերք է մղել։ Դրանց հստակ ուղղությունը դեռևս պարզ չէ։ Գիտնականները պլազմայի ամպերի շարժման ռիսկը  դեպի Երկիր շատ բարձր են գնահատում։ Նրանք նշել են, որ պայթյունի կենտրոնը տեղակայված է ուղիղ Երկիր մոլորակի դիմաց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում