Apple-ի վաճառքները գրեթե բոլոր մայրցամաքներում անկում են գրանցում
Նմանատիպ
Apple-ի վերջին տվյալներով՝ iPhone-ի վաճառքն ամբողջ աշխարհում նվազել է։
Տեխնոլոգիական հսկան հայտարարել է, որ իր սմարթֆոնների պահանջարկն ընկել է ավելի քան 10 տոկոսով՝ աշխարհագրական բոլոր տարածաշրջաններում, բացի Եվրոպայից։
Ընկերությունը հաղորդել է, որ ընդհանուր եկամուտը նվազել է 90,8 մլրդ դոլարով, ինչը վերջին մեկ տարվա ամենավատ ցուցանիշն է։
iPhone-ի գները հատկապես չինական շուկայում են կտրուկ անկում գրանցել՝ մոտ 8 տոկոս։ Չինաստանն iPhone-ի խոշոր շուկաներից է։
Ընկերությունը երկարատև հեռանկարում մեծ հույսեր է կապում Չինաստանի հետ։
Այդուհանդերձ, Նյու-Յորքում Apple-ի բաժնետոմսերն աճել են։
Ընկերությունը համոզմունք է հայտնել, որ վաճառքի ծավալներն առաջիկա ամիսներին կվերականգնվեն՝ շնորհիվ նաև արհեստական ինտելեկտի վրա արված ներդրումների։
DA Davidson ընկերության ավագ խորհրդատու Գիլ Լուրիան, անդարդառնալով չինական շուկայում Apple-ի դիրքերի թուլացմանը, նկատել է՝ Huawei-ն է հիմնական մրցակիցը, բայց այն որպես հայրենական արտադրանք է հաջողության հասնում։
Canalys վերլուծական ընկերության տվյալներով՝ ամբողջ աշխարհում սմարթֆոնների մատակարարումներն աճել են 10 տոկոսով՝ այս տարվա առաջին եռամսյակում։
Գիլ Լուրիան նշել է, որ Apple-ը վերջին անգամ չորս տարի առաջ է բարելավել իր սմարթֆոնները․ iPhone 15-ը վերջին թարմացումն էր։
Երբ չորս տարի առաջ iPhone 15-ը թողարկվել է, 5G հնարավորություն էր տրվել օգտագործողներին, ինչն էլ ստիպել է, որ մարդիկ փոխեն իրենց սմարթֆոնները։ Հիմա մենք հույս ունենք, որ նոր՝ iPhone 16-ում արեհստական ինտելեկտով 7ատ ֆունկցիաներ կավելացվեն, ինչը կնպաստի վաճառքների աճին»,-հույս է հայտնել Լուրիան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում