Էրդողանը հաստատել է՝ դադարեցվել է Իսրայելի հետ շուրջ 9,5 մլրդ դոլարի ապրանքաշրջանառությունը
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ստիպված դադարեցրել է Իսրայելի հետ առևտրաշրջանառությունը, որը կազմում էր մոտավորապես 9,5 մլրդ դոլար։
«Իսրայելի և Պաղեստինի միջև տեղի ունեցողն անթույլատրելի է։ Իսիրայելը սպանել է 40-45 հազար պաղեստինցու։ Մենք, որպես մուսուլման, չենք կարող ուղղակի նայել դրան։ Մենք ստիպված էինք միջոցներ ձեռնարկել և արել ենք քայլ, որը պահանջվում էր։ Մենք 9,5 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն ունեինք, և հիմա այն դադարեցված է»,-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։
Թուրքիայի նախագահը նշել է, թե ավելի շուտ ԱՄՆ-ում հանդիպել է Իսրայելի նախագահ Նեթանյահուի հետ դեռ նախքան ճգնաժամը․
«Ես նրա հետ հենց այնպես չեմ հանդիպել այն ժամանակ, այլ որպեսզի ցույց տամ, որ Թուրքիան ու Իսրայելը կարող են որոշ քայլեր անել, բայց Նեթանյահուն անխիղճ է գտնվել։ Ամբողջ Արևմուտքը ու հատկապես ԱՄՆ-ն ծառայում են Իսրայելի շահերին»։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Թուրքիայի առևտրի նախարարությունը սահմանափակումներ է մտցրել Իսրայելին մատակարարվող 54 անուն ապրանքատեսակներում։ Մայիսի 2-ի երեկոյան նույն նախարարությունը հայտարարել է արտահանումը դեպի Իսրայել ամբողջությամբ դադարեցնելու մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում