Android-ի օգտատերերը կարող են մեկ ստեղնի օգնությամբ բարձրացնել տեսանյութի որակը

Android-ի օգտատերերը կարող են մեկ ստեղնի օգնությամբ բարձրացնել տեսանյութի որակը

Նախկինում Twitter, ներկայումս X անունով հայտնի հավելվածի հետազոտողները «Google Фото»-ում հայտնաբերել են մի գործառույթ, որը նախատեսված է տեսանյութի որակը բարձրացնելու համար։ Այդ մասին հաղորդում է Android Authority հարթակը։

Համաձայն աղբյուրի՝ նոր գործառույթը, որը հայտնի է  «Enhance your video with one tap» (լավացրեք ձեր տեսանյութի որակը մեկ հպումով), թույլ է տալիս ավտոմատ կերպով խմբագրել տեսանյութը սմարթֆոնի պատկերասրահում՝ առանց տեղափոխելու Google-ի ծառայություններ։

Տեսանյութը մշակելուց հետո օգտատերը կարող է պահպանել խմբագրված տեսանյութը որպես նոր ֆայլ կամ փոխարինել այն արդեն գոյություն ունեցողով։

Android Authority փորձագետներն ուսումնասիրել են այդ գործառույթը և նկատել, որ զգալիորեն բարձրանում է ֆայլի որակը։

Թե երբ գործառույթը հասանելի դառնա «Google Фото»-ի բոլոր օգտատերերին, դեռևս հայտնի չէ։ Նաև դեռևս հայտնի չէ՝ այդ ռեժիմը բացառապես Pixel սմարթֆոնների համար հասանելի կլինի, թե՞«Google Фото»-ի բոլոր օգտատերերի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում