Apple-ը պատրաստվում է թողարկել առաջին iPhone Slim-ը

Apple-ը պատրաստվում է թողարկել առաջին iPhone Slim-ը

Apple-ը նախատեսում է թարմացնել iPhone 17 շարքի սմարթֆոնների դիզայնն ու բնութագրերը, որը վաճառքի է ներկայացվելու հաջորդ տարի՝ 2025-ին։ Ինչպես հաղորդում է 9to5Mac-ը, ընկերությունը պլանավորում է iPhone 17 Slim-ով փոխարինել Plus մոդելները։

Haitong International Securities ընկերության վերլուծաբան Ջեֆֆա Պուի գնահատմամբ՝ iPhone 17 բոլոր մոդելները համալրված կլինեն ավելի բարձր որակի դիմային տեսախցիկով  և  iPhone 17 Pro Max-ի համար նախատեսված  փոքր չափի Dynamic Island-ով։

Հաղորդվում է, որ բացի այդ նորամուծություններից,  iPhone 17 շարքը կներառի չորս մոդել՝  iPhone 17 (6,1-դյույմանոց էկրան), iPhone 17 Slim (6,6-դյույմանոց էկրան), iPhone 17 Pro (6,3-դյույմանոց էկրան), iPhone 17 Pro Max (6,9-դյույմանոց էկրան)։

Աղբյուրի փոխանցմամբ՝ iPhone 17-ը, iPhone 17 Slim-ն ու iPhone 17 Pro-ն կունենան ավելի բարդ ալյումինե կաղապարներ, մինչդեռ iPhone 17 Pro Max-ը կպահպանի տիտանից պատրաստված կաղապարը։

iPhone 17 -ի բոլոր չորս մոդելները կհամալրվեն 24 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկով՝ ի տարբերություն շուկայում առկա՝ 12 մեգապիքսելանոց տարբերակների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում