ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը Բեռլին է կանչվել, իսկ Մեծ Բրիտանիայինը՝ ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը Բեռլին է կանչվել, իսկ Մեծ Բրիտանիայինը՝ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում Գերմանիայի դեսպան կոմս Լաբսդորֆը խորհրդակցության համար հետ է կանչվել Բեռլին։ Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։ Համաձայն Գերմանիայի ԱԳՆ պարզաբանման՝ դա կապված է նրա հետ, որ Գերմանիան Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ռեսուրսների վրա տեղի ունեցած կիբեռհարձակումները կապում է ՌԴ-ի հետ։

«Նա կմնա Բեռլինում մեկ շաբաթ, իսկ հետո կվերադառնա Մոսկվա»,-պարազաբանել են ԱԳՆ-ից։

Հաքերների հարձակումը կուսակցության ռեսուրսների վրա եղել է 2023թ․ հունվարին։ Bild-ի տեղեկություններով՝ հետաքննությունն ավարտվել է, իսկ պատասխանատվությունը դրվել APT28 խմբավորման վրա, որը կապված է ՌԴ ԳՇ Գլխավոր հետախուզական վարչության հետ։ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կուսակցության անդամ է  կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ուշագրավ է, որ այսօր ՌԴ ԱԳՆ է կանչվել այդ երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանը։  Тасс- ի փոխանցմամբ՝ արտաքին գերատեսչությունը չի պարզաբանել պատճառը։

Աղբյուրը նշում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը մայիսի 2-ին Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինան իրավունք ունի հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին բրիտանական զենքերով։

Քեմերոնը նաև ասել է, որ Լոնդոնն ամեն տարի Ուկրաինային 3 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի։ Նրա խոսքով՝ օգնությունը կշարունակվի այնքան ժամանակ, ինչքան կարիքը կլինի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում