ԵՄ-ն մտահոգված է՝ չինական էլեկտրամոբիլներն ու պողպատը հեղեղել են եվրոպական շուկան

ԵՄ-ն մտահոգված է՝ չինական էլեկտրամոբիլներն ու պողպատը հեղեղել են եվրոպական շուկան

Չինական էլեկտրամոբիլներն ու պողպատը հեղեղել են ԵՄ շուկան, Բրյուսելն ակնկալում է, որ Չինաստանը ինքնակամ կկրճատի արտահանումը կամ կձեռնարկի կոշտ տնտեսական միջոցներ։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ։

«Մենք, իհարկե, քննարկել ենք շուկայում առկա անհավասարակշիռ վիճակը, որը լուրջ անհանգստություն է առաջացնում։  Մենք կպաշտպանենք մեր ընկերությունները, կպաշտպանենք մեր տնտեսությունները՝ թույլ չտալով տատանումներ, եթե կարիք լինի»,-ասել է եվրոպացի պաշտոնյան։

Սուբսիդավորման քաղաքականությունը, որ վարում է Չինաստանը, ըստ Լայենի, խնդիր է առաջացնում ԵՄ-ի համար, քանի որ դրա հետևանքով է ամբողջ շուկան հեղեղվել չինական էլեկտրամոբիլներով ու պողպատյա ապրանքներով։

«Աշխարհը չի կարող ընդունել ավելորդ չինական արտադրանքը։ Ըստ այդմ՝ Չինաստանի կառավարությանը հորդորել եմ միջոցներ ձեռնարկել գերարտադրանքի դեմ։ Միևնույն ժամանակ մենք ինտենսիվ համապատասխան քայլեր կձեռնարկենք G7 երկրների և զարգացող երկրների կողմից»,- եվրոպացի պաշտոնյայի խոսքը փոխանցում է ТАСС-ը։

«Բոլորը հավասարապես հասանելիություն պիտի ունենան մեր շուկաներին, և մենք պատրաստ են կիրառելու մեր բոլոր գործիքները՝ շուկան պաշտպանելու համար։ Չենք կարող կիրառել այնպիսի պրակտիկա, որը կքանդի շուկան և կհանգեցնի Եվրոպայի ապաինդուստրացմանը»,-շեշտել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում