Ինստագրամում նոր ֆունկցիաներ են ավելացել

Ինստագրամում նոր ֆունկցիաներ են ավելացել

Instagram-ը ներկայացրել է նոր գործառույթ՝ Reveal, որը թույլ է տալիս օգտատերերին հրապարակել լղոզված Story- ներ, որոնք հնարավոր է դիտել միայն Direct-ով թույլտվություն ստանալուց հետո։ Ինչպես հաղորդում է The Verge պարբերականը, այդ գործառույթն ակտիվացնելու համար պետք է սեղմել վերևի մասում տեղակայված ինտերֆեյսի ստիկերների վրա և ընտրել համապատասխան ֆիլտրը։

Այդ գործառույթի աշխատանքի մեխանիզմը դեռևս այնքան էլ պարզ չէ։

Բացի այդ, «Reveal» ֆունկցիային հարթակը նաև մի քանի այլ հնարավորություններ է տվել․ օրինակ՝ «նախընտրած երաժշտությունն ավելացնել Story-ների համար» կետն օգտատերերին թույլ է տալիս կիսվել սիրված երգերով ը ստեղծել համապատասխան տրամադրություն։

«Շրջանակներ» ֆունկցիան իսկ ավելացնում է  Story-ներում Polaroid ոճի  նկարներ՝ թաքցնելով լուսանկարը հետևորդների համար։

Այդպես, ինչպես գրում է աղբյուրը, Instagram-ը շարունակում է զարգացնել իր գործառույթները, որպեսզի բավարարի իր օգտատերերի պահանջները և ավելի ինտերակտիվ դարձնի հարթակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում