Ֆրանսիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա․ ԱԳՆ

Ֆրանսիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա․ ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անարժանահավատ է համարել Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու մասին շրջանառվող տեղեկությունը։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից նկատել են, որ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ապատեղեկատվական արշավը չի դադարում՝ հերքելով Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու վերաբերյալ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը։

Ավելի վաղ՝ որոշ լրատվամիջոցներ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Սթիվեն Բրայանի հայտարարությանը, լուրեր էին շրջանառել, թե Ֆրանսիան իբր 1,5 հազար զինվոր է ուղարկել Ուկրաինա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում