OpenAI-ն կթողարկի արհեստական բանականությամբ ստեղծված նկարը նույնականացնող գործիք
Նմանատիպ
OpenAI-ն պատրաստվում է թողարկել գործիք, որը կկարողանա ճշտությամբ նույնականացնել DALL-E 3-ով ստեղծված պատկերները։ Գործիքը թեստավորում արդեն անցել է և պարզ է դարձել, որ առաջադրանքը լուծել այն կկարողանա, եթե անգամ նկարը սեղմված, խմբագրված կամ որևէ փոփոխության ենթարկված լինի։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
ChatGPT-ի հեղինակները պլանավորում են նաև հեղինակային նշանի հնարավորություն մշակել, որը կդրվի լուսանկարի կամ տեսանյութի տակ, որը հեռացնելը շատ դժվար կլինի։
Բացի այդ ծրագրերից, OpenAI-ն նաև պատրաստվում է միանալ Google-ին, Microsoft-ին ու Adobe-ին՝ միասնական ստանդարտ մշակելու համար, որը թույլ կտա հետևել տարբեր կրիչների ծագմանը։
Ապրիլին՝ Հնդկաստանւոմ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ երկու բոլրիվուդյան դերասանների մասնակցությամբ ստեղծված կեղծ տեսանյութը, որտեղ քննադատում էին վարչապետին, պարզվել է, որ վիրուս է պարունակում։
Արհեստանական բանականությամբ ստեղծված բովանդակությունը շատ հաճախ է օգտագործվում Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Պակիստանում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում՝ հատկապես ընտրությունների շրջանում։
OpenAI-ն հայտարարել է, որ կմիանա Microsoft-ին և մոտ 2 մլն-ի չափով ներդրում կարվի, որպեսզի արհեստական բանականության մոդելների մասին ուսումնական նյութեր պատրաստվեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում