ՌԴ-ն կարող է հարվածել Մեծ Բրիտանիայի ռազմական օբյեկտներին, եթե Լոնդոնի սպառնալիքները կյանքի կոչվեն․ Զախարովա
Նմանատիպ
Եթե Կիևը բրիտանական զենքերով հարվածի Ռուսաստանի վրա, ինչպիսի սպառնալիք հնչեցրել է Լոնդոնը, ապա ՌԴ-ն իրավունք կունենա հարված հասցնելու Ուկրաինայում ու այնտեղից դուրս գտնվող բրիտանական օբյեկտների վրա։ Այդ մասին այսօր ТАСС գործակալությանն ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քամերոնի հայտարարությունն առ այն, որ Լոնդոնը լեգիտիմ է համարում բրիտանական զենքերի օգտագործումը Կիևի կողմից՝ ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար, Զախարովան որակել է «բացարձակ խելացնորություն»։
«Այդ հայտարարությունը ոչ միայն անօրինական է, այլև անտրամաբանական, քանի որ նույն Մեծ Բրիտանիան վերջերս լրիվ դրա հակառակ դիրքորոշումն էր արտահայտել»,-ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է՝ պաշտոնական Մոսկվայի արձագանքը չի ուշացել․
«Համապատասխան արձագանքն անմիջապես հետևել է դիվանագիտական ուղով՝ դեսպանի կոչի տեսքով։ Ռուսաստանն ուղղակի չի կանչել Մեծ Բրիտանիայի (խմբ․) դեսպանին կշտամբելու համար, այլ միանշանակ պատասխանել է նրան համարժեք արձագանքով»։
Հիշեցնենք, որ երկուշաբթի հայտնի է դարձել, որ ՌԴ ԱԳՆ է կանչվել ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ Նրան բողոքի նոտա է հղվել՝ կապված Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի՝ Reuters-ին տված հարցազրույցում հնչեցրած մտքերի հետ (Քեմերոնն ասել էր, որ Ուկրաինան իրավունք ունի բրիտանական զենքերով հարվածելու ՌԴ տարածքի վրա,-խմբ․)
Դեսպանը նախազգուշացվել է, որ բրիտանական զենքերով ՌԴ վրա ուկրաինական հարձակման դեպքում ՌԴ-ն պատասխան հարվածներ է հասցնելու Ուկրաինայում և այլ տեղերում գտնվող բրիտանական ռազմական օբյեկտներին ու տեխնիկային։
Հետևեք մեզ նաև Telegram-ում