iPhone 16-ը կներկայացվի յոթ երանգներով

 iPhone 16-ը կներկայացվի յոթ երանգներով

iPhone 16 սերիայի սմարթֆոնները գունային լայն ընտրություն են առաջարկում․ Apple-ի պատմության մեջ առաջին անգամ այս մոդելի հեռախոսները հասանելի կլինեն յոթ գույներով՝ կապույտ, վարդագույն, դեղին, կանաչ, սև, սպիտակ և մանուշակագույն։ Այդ մասին հաղորդում է MacRumors հարթակը՝ հղում անելով չինական Fixed Focus Digital-ին։

Համաձայն աղբյուրի՝ iPhone 16 Pro-ն այլևս կապույտ գույնով չի թողարկվի․ կաղապարն այսուհետ վարդագույն կլինի։ Բացի այդ, հասանելի կլինիեն նաև սև, սպիտակ ու մոխրագույն երանգները։

iPhone 16-ի շնորհանդեսը նախատեսվում է այս տարվա աշնանը։ Ըստ բաց աղբյուրներից հասանելի դարձած ինֆորմացիայի՝ նոր սմարթֆոնները համալրված կլինեն  Apple A18 և A18 Pro չիպերով, իսկ գաջեթների աջ մասում տեսախցիկի գործարկման համար առանձին ստեղն կլինի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում