Հնդկաստանը մտադիր է հաջորդ տարվանից դադարեցնել ռազմամթերքի ներմուծումը
Նմանատիպ
Հնդկաստանի բանակը նախատեսում է ամբողջությամբ դադարեցնել ռազմամթերքի ներմուծումն առաջիկա 2025-2026 ֆինանսական տարում։ Ըստ Հնդկաստանի ՊՆ ռազմական գնումների վարչության գլխավոր տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Շարմայի՝ այդ քայլի նպատակը տեղական արտադրության խթանման միջոցով ներքին պահանջարկի բավարարումն է, իսկ հետո միջազգային շուկայում ավելի մեծ տեղ զբաղեցնելը։
«Հաջորդ տարի Հնդկաստանը ռազմամթերք չի գնելու արտասահմանից։ Բացառություն կկազմի քիչ քանակությամբ ռազմաթերքը, որի արտադրությունը մեր երկրում եկամտաբեր չէ»,-ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Շարման։
Հնդկական բանակը սեփական արտադրությունից ստանում է շուրջ 150-170 տեսակի ռազմամթերք։ Արտասահմանյան արատդրողները բավարարում են հրետանային զինատեսակների ռազմաթերքի պահանջարկի ընդամենը 5-10 տոկոսը։
«Ժամանակի ընթացքում հնդկական արտադրողները ռազմամթերքի համաշխարհային շուկայում լուրջ խաղացողներ կդառնան»,-շեշտել է բարձրաստիճան պաշտոնյան։
Հնդկաստանի իշխանությունները նախատեսում են առաջիկա 5 տարում ռազմաարդյունաբերական արտադրության ծավալն ու արտահանումը եռակի մեծացնել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր այդ երկրի պաշտպանության նախարար Ռաջնատխ Սինգխը, ռազմաարդյունաբերական համակարգերի արտադրության ծավալը հասել է 12 մլրդ դոլարի, իսկ Հնդկաստանը հայտնվել է աշխարհի 25 երկրների թոփում, որոնք սպառազինություն են արտահանում։ 2028-29թթ․ Հնդկաստանի պաշտպանական ոլորտի արտադրության ընդհանուր ծավալը կհասնի 36 մլրդի, իսկ արտահանումը՝ 6 մլրդի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում