Էրդողանը կմեկնի Ֆրանսիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 31-ին կայցելի Ֆրանսիա: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

Նախքան Էրդողանի այցը Փարիզ կժամանի ԵՄ հարցերով թուրք նախարար Վոլքան Բոզքըրը: Ֆրանսիայում նա տարբեր հանդիպումներ կունենա, որոնց ժամանակ կքննարկի Եվրամիությանն անդամակցության և ԵՄ-ի հետ Թուրքիայի բանակցությունների հարցը:

Քննակվող թեմաների մեջ կլինեն նաև տարածաշրջանային կարևորություն ունեցող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում