ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Ուկրաինա զինվորականներ ուղարկելու մտադրություն չունի․ Կիևը նման խնդրանքով կազմակերպության անդամներին չի դիմել։ Այդ մասին ANSA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն պլաններ չունի Ուկրաինայում ուժեր տեղակայելու։ Երբ անցած շաբաթ հանդիպել եմ ուկրաինական իշխանությունների հետ, նրանք մեզ նման բան չեն խնդրել»-ասել է Ստոլտենբերգը։

Ավելի վաղ Coriella della Sera պարբերականը գրել էր, որ ՆԱՏՕ-ն մտադիր է հրաժարվել Ուկրաինա իր զորքերը մտցնելու մտքից հուլիսի 9-11 կազմակերպխության՝ Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովին։ Միևնույն ժամանակ, ալյանսը շարունակում էա մրապնդել իր արևելյան թևը և մտադիր է մեծացնել առկա կազմը այդ հատվածում՝ ահսցնելով մինչև 300 զինվորականի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում