Google Deepmind-ը ներկայացրել է արհեստական բանականության մոդել՝ նոր սերնդի դեղորայք ստանալու համար

Google Deepmind-ը ներկայացրել է արհեստական բանականության մոդել՝ նոր սերնդի դեղորայք ստանալու համար

Google Deepmind ընկերությունը ներկայացրել է արհեստական ինտելեկտի (ԱԻ) երրորդ խոշոր մեթոդ «AlphaFold»-ը, որը կոչված է օգնելու գիտնականներին՝ մշակել դեղամիջոցներ, որոնք ավելի արդյունավետ կարող են պայքարել մի շարք հիվանդությունների դեմ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։

2020թ․ ընկերությունը զգալի առաջխաղացումն է ունեցելմոլեկուլային կենսաբանության ոլորտում՝ օգտագործելով ԱԻ-ն՝ կապված միկրոսկոպիկ սպիտակուցների վարքի կանխատեսման հետ։

Վերջերս DeepMind-ի AlphaFold-ով զբաղվողները քույր ընկերության՝ Isomorphic Labs-ի հետ միասին կազմել են բոլոր տեսակի մոլեկուլների վարքի քարտեզը՝ ներառյալ մարդու ԴՆԹ-ն։

Ընկերության ներկայացուցիչների համոզմամբ՝ Nature ամսագրում տպագրված հետազոտությունը կկրճատի թե ժամանակը, թե գումարը, որն անհրաժեշտ է բուժման նոր մեթոդներ մշակելու համար։

«Շնորհիվ այս հնարավորությունների՝ մենք կարող ենք մշակել մոլեկուլ, որը կկապվի սպիտակուցի կոնկրետ հատվածի և կկարողանանք հասկանալ, թե որքան ուժեղ է նրանց կապը»,-մանրամասնել է հետազոտող խմբի ղեկավարը։

Ընկերությունը նաև հայտարարել է «AlphaFold server» օնլայն գործիքի անվճար թողարկման մասին, որը կարող են  օգտագործվել գիտնականները՝ թեստավորումից առաջ իրենց հիպոթեզերը ստուգելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում