Բագրատ Սրբազանի դեմ մեղադրանք են առաջադրում, սպառնալիքներն օգուտ չտվեցին․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
ՔՊ-ում խուճապն այն աստիճանի է հասել, որ ստիպված միմյանց հիշեցնում էին, որ վարչապետը Փաշինյանն է, որն էլ իր հերթին սմս-ների միջոցով փորձում էր հանգստացնել թիմակիցներին․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման, մասնավորապես ականապատ դաշտերի ականազերծման աշխատանքներին ԶՈՒ Տավուշի բանակային ստորաբաժանման սակրավորներից ոմանք հրաժարվել են մասնակցել: Այլ կերպ ասած՝ Տավուշում ծառայություն իրականացնող ականազերծողները հրաժարվել են սեփական ձեռքերով ճանապարհ բացել թշնամու առաջ, եւ ՊՆ ղեկավարությունը ստիպված այլ ստորաբաժանման աշխատակիցների է ներգրավել։
Մեզ ասացին, որ այդ աշխատանքներն իրականացրել են Էջմիածնի գնդի սակրավորները։ Տեղեկացանք նաեւ, որ Տավուշում տեղակայված 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանին խոստացել են Տավուշի հողերի հանձնման օպերացիան բարեհաջող ավարտելուց եւ ականազերծումից հետո գեներալի կոչում տալ:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, բոլոր կարկառուն եւ անհայտ ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, հաջակցություն Փաշինյանի` հրապարակում էին նրա լուսանկարը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը ՀՀ վարչապետն է:
Ընդ որում, ՔՊ-ականները, հավանաբար չէին ցանկացել ջանք թափել ու սեփական մտքերը շարադրել՝ լուսանկարին կից արտատպում էին նույն նախադասությունը. «Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան: Մեր պատասխանը՝ Բագրատին»:
Հաշվի առնելով, որ այս ոչ ինքնատիպ ու կրկնվող չելենջի բացումն արեցին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ կարող ենք ենթադրել, որ այս ոչ ինքնատիպ ու կրկնվող չելենջի եւ տեքստի մտահղացումը հենց նրանցն է, ու նրանք էլ տեքստը գրել եւ ուղարկել են ՔՊ-ի չատ։
Ամեն դեպքում, ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին լուսանկարը: ՀՀ կառավարական ողջ կաբինետը երեկ ուշի-ուշով հետևել է զարգացումներին։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է քննարկել ռուսաց ցարի հետ։ Թեպետ Փաշինյանը երեկ այցելել է Հաղթանակի զբոսայգի, սակայն ակնարկ անգամ չի արել՝ հանդիպումը հաջող է եղել, թե անհաջող։ Փոխարենը թիմում սկսել են գուշակություններ անել Պուտինի խոսնակ Պեսկովի հայտարարություններից: Նա հայտարարել էր, որ Պուտինն ու Փաշինյանը հստակեցրել են կարմիր գծերը: Թիմում կարծում են, որ հանդիպման ժամանակ հստակեցվել են այն կարմիր գծերը, որոնք Հայաստանը չպետք է հատի։ Խոսքը Հայաստանում ռուսական ռազմաբազայի, հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին ռուսական ներկայության մասին է։
Ելնելով ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունից՝ Փաշինյանը երաշխիքներ է տվել Պուտինին, որ Հայաստանից ռուսական ռազմական ներկայության ամբողջական դուրսբերման հարց չի բարձրացվելու, բայց որոշ հարցերում ռուսները պետք է նահանջեն. «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից: Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը»: Այսինքն՝ այն հատվածներից, որտեղ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի, ռուս սահմանապահները հեռացվում են, հայկական բանակ չի տեղակայվում, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են: Բանն այն է, որ չնայած այն բանին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ամուր «նստած» է իր աթոռին, բայց մտավախություն ունի թիմից. ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ հատկապես երեկվա` Բագրատ Սրբազանի բազմահազարանոց հանրահավաքը Փաշինյանի մոտ սրել է իրավիճակը, որ ցանկացած պահի հնարավոր է «առնետավազք» սկսվի, ու դա կանխելու համար որոշ ստուգողական հանձնարարություններ են տրվել:
Բացի դրանից, Փաշինյանը ամեն կերպ վերահսկում է թիմին, որպեսզի չկարողանան կապի դուրս գալ Բագրատ Սրբազանի հետ. բոլորը վախեցած են, լարված ու մտահոգ իրենց ճակատագրով: Եվ, որպեսզի քաջալերի թիմակիցներին, երեկ երեկոյան հանդարտեցրել է նրանց ուղիղ և սմս շփումների միջոցով՝ հայտարարելով, թե առաջիկա օրերին հավաքը կմարի, քանի որ մայիսյան տոնով, ոչ աշխատանքային օրով է պայմանավորված եղել, երեկվա մարդաշատությունը: ՔՊ-ն հույս ունի, որ մի քանի օրից իրենք կանցնեն իրենց բնականոն անհոգ կյանքին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները, գնո՞ւմ են նոր ընտրությունների, թե՞ շարունակում են 70 հոգով նիստեր անել եւ փոքրամասնություն դարձած իշխանությամբ կառավարել երկիրը: Մյուս կողմից, Փաշինյանի հանձնարարությամբ քրտնաջանորեն աշխատում են քննչական մարմինները՝ հակակոռուպցիոն ու քննչական կոմիտեները, փորձում են կեղծ քրեական գործեր հարուցել ընդդիմության դեմ, եւ առաջնահերթ թիրախում է Բագրատ սրբազանը: Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը՝ իշխանության մեջ դեռ կան մտածելու ունակ մարդիկ, որոնք հասկանում են, որ դա կարող է դետոնատորի դեր խաղալ եւ փողոց հանել նաեւ տատանվողներին:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով, հաղորդագրություններ էին տարածում՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել՝ կասեցնել Բագրատ սրբազանի առաջնորդությամբ Երեւան շարժվող երթը։ Լույսը չբացված՝ Արմեն Աբազյանի ԱԱԾ-ն եւ Փաշինյանի համերկրացի Վահե Ղազարյանի ՆԳՆ-ն հայտարարություններ տարածեցին՝ հավաքի մասնակիցներին հորդորելով պահպանել հասարակական կարգը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին իրավապահները հորդորում էին՝ պահպանել օրինականությունը եւ չոտնձգել իրավակարգի դեմ։
Կեսօրից հետո էլ Արգիշտի Քյարամյանի Քննչական կոմիտեն մտավ «խաղի մեջ» հայտնելով, թե բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից «ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով» սկզբում 2, հետո էլ, թե 16 անձ է ձերբակալվել, հիմքը Տիկ-Տոկում հայտնված ինչ-որ տեսանյութ է: Պարզ է, որ ուժային կառույցների՝ Փաշինյանի կամակատար ղեկավարները փորձում են տպավորություն ստեղծել, թե շարժման մասնակիցները հանցագործներ են, սպասվում է հանցագործություն պետական կարգի դեմ, իսկ իրենք հասարակական ու սահմանադրական կարգն են պահպանում: Կարծես 2018-ը չի եղել, եւ Նիկոլ Փաշինյանը փողոցով չի եկել իշխանության այդ սահմանադրական կարգը տապալելով: Ո
ղջ պետական ապարատը, իշխանական քարոզչամեքենան էլ օրեր շարունակ լծված էին շարժումը վարկաբեկելու, կասեցնելու գործին, սակայն երեկոյան պարզ էր արդեն, որ դա արդյունք չի տվել` ժամը 16:00-ին Հանրապետության հարապարակը լեփ-լեցուն էր, եւ դա խոսում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ հանրության իրական վերաբերմունքի մասին: Հրապարակը հիշեցնում էր 6 տարի առաջ նույն օրերի հրապարակը, որտեղ մարդիկ Սերժ էին մերժում` Նիկոլին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում