ԱՄՆ-ն չինական շուրջ 3 տասնյակ ընկերությունների ներառել է սև ցուցակում
Նմանատիպ
Միացյալ նահանգներն արտահանման սահմանափակումներ է մտցրել չինական 37 կազմակերպությունների նկատմամբ, իբր, ՌԴ-ց ապրանքներ մատակարարելու համար։ Այդ մասին, ըստ ТАСС գործակալության, ասված է ԱՄՆ առևտրի նախարարության արդյունաբերական անվտանգության բյուրոյի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշված է փաստաթղթում, 26 կազմակերպություններ ներառվել են սև ցուցակի մեջ՝ «ՌԴ-ին այնպիսի ապրանքներ մատակարարելու համար, որոնց վրա սահմանափակումներ կան»։
Նման գործողությունները հակասում են ԱՄՆ ազգային անվտանգությանն ու ներքաղաքական շահերին»,-ասված է հայտարարության մեջ։
Չինական ևս ութ ընկերություններ ներառվել են ցուցակում, իբր, 2023թ․ փետրվարին ԱՄՆ սահմանների մոտ խփված հրթիռի հետ ունեցած կապի համար։
ԱՄՆ առևտրի նախարարության ծանուցագիրը զետեղված է այդ երկրի կառավարության պաշտոնական փաստաթղթերի ցուցակում։ Նրանում նաև նշված է, որ սև ցուցակում ներառված բոլոր ընկերությունների համար կգործի ամերիկյան բարձրտեխնոլոգիական արտադրանքի ձեռքբերումը մերժելու կանխավարկածը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում