Sharp ընկերությունը թողարկել է յուրահատուկ դիզայնով սմարթֆոններ

Sharp ընկերությունը թողարկել է յուրահատուկ դիզայնով սմարթֆոններ

Sharp ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնների երկու նոր մոդելներ՝ Sharp Aquos R9 և Sharp Aquos wish4։ Այդ մասին հայտնում է GSMArena հարթակը։

Երկու մոդելներն էլ մինիմալիստական դիզայն ունեն։ Առաջինի կաղապարն ապակե ու մետաղյա է և ունի «սենդվիչի» տեսք։ Այն հետևի մասում ունի 50 մեգապիքսել հզորությամբ երկու տեսախցիկ։ Էկրանը 6,5 դյույմանոց է, պրոցեսորը՝ Qualcomm Snapdragon 7+ Gen 3։ Օպերատիվ հիշողությունը, ըստ աղբյուրի, 12 ԳԲ է։

Երկրորդ մոդելը՝ Sharp Aquos wish4-ը հանդիսանում է ավագ մոդելի ավելի թանկ տարբերակը։ Կաղապարը պլաստիկից է, տեսախցիկը՝ դարձյալ 50 մեգապիքսել։ Պրոցեսորի փոխարեն ներդրված է MediaTek Dimensity 700 չիպսետ։ Այս մոդելի օպերատիվ հիշողությունը 4 ԳԲ է, էկրանը՝ 6,6 դյույմ՝  HD+ հնարավորությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում