Չինաստանն ու Հունգարիան ատոմային էներգիայի ոլորտում խոր համագործակցություն են հիմնում
Նմանատիպ
Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում Հունգարիան հետաքրքրված է Չինաստանի հետ համագործակցությամբ։ Այդ մասին հայտարարել է Հունգարիյաի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Բուդապեշտում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ունեցած հանդիպումից հետո։
Հունգարիայի կառավարության ղեկավարը շեշտել է, որ իր երկիրը պլանավորում է ոչ միայն ավելացնել ներդրումները Չինաստանից, այլև չինական առաջատար տեխնոլոգիաներն օգտագործել։
«Հունգարիան արդեն 50 տարի է՝ զարգացնում է ատոմային էներգետիկան։ Հաջորդ տասնամյակում երկրում արտադրվող էներգիայի 60-70 ոտոկսը տալու է ատոմային էներգետիկան»,-ասել է Օրբանը։
Բուդապեշտում երկու երկրների ներկայացուցիչները 18 փաստաթուղթ են ստորագրել՝ այդ թվում ատոմային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու ամսին փաստաթուղթ։
«Այն երկրները, որոնք ատոմյաին հզորություններ ունեն, լավ վիճակում ու անվտանգ կլինեն, իսկ ատոմային էներգիայի պահանջարկն ամբողջ աշխարհում մեծանալու է»,-ասել է Օրբանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում