Եվրախորհրդարանում առաջարկում են անհապաղ քննարկել Եվրոպայի միջուկային անվտանգության հարցը
Նմանատիպ
Եվրախորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերն անհրաժեշտ է համարում ԵՄ-ում բարձրացնել Եվրոպայի միջուկային պաշտպանության ապահովման հարցը։
«Անհրաժեշտ է քննարկել Եվրոպայի միջուկային պաշտպանության հարցը։ Զարմանում եմ, որ Գերմանիայի կանցլեր Շոլցը չի արձագանքել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջարկին՝ կապված եվրոպական մյուս երկրների համար ֆրանսիական ատոմային հովանոցի հետ։ Բեռլինի լռությունը վախեցնում է»,-ասել է Վեբերը։
Վերջինս նաև շեշտել է՝ անհրաժեշտ է հնարավորինս շուտ մշակել պլան, թե ինչպես կարող ենք Եվրոպան դարձնել պաշտպանունակ։ «Մենք շտապ կարիք ունենք ունենալու հակահրթիռային հովանոց։ Անհրաժեշտ է ստեղծել եվրոպական ներքին շուկա՝ ռազմական նշանակության ապրանքների համար»,-հավելել է Վեբերը։ Ըստ նրա՝ միայն եվրոպացիներն են «մերկ փոթորկվող այս աշխարհում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում