Եվրախորհրդարանում առաջարկում են անհապաղ քննարկել Եվրոպայի միջուկային անվտանգության հարցը

Եվրախորհրդարանում առաջարկում են  անհապաղ քննարկել Եվրոպայի միջուկային անվտանգության հարցը

Եվրախորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերն անհրաժեշտ է համարում ԵՄ-ում բարձրացնել Եվրոպայի միջուկային պաշտպանության ապահովման հարցը։

«Անհրաժեշտ է  քննարկել Եվրոպայի միջուկային պաշտպանության հարցը։ Զարմանում եմ, որ Գերմանիայի կանցլեր Շոլցը չի արձագանքել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջարկին՝ կապված եվրոպական մյուս երկրների համար ֆրանսիական ատոմային հովանոցի հետ։ Բեռլինի լռությունը  վախեցնում է»,-ասել է Վեբերը։

Վերջինս նաև շեշտել է՝ անհրաժեշտ է հնարավորինս շուտ մշակել պլան, թե ինչպես կարող ենք Եվրոպան դարձնել պաշտպանունակ։ «Մենք շտապ կարիք ունենք ունենալու հակահրթիռային հովանոց։ Անհրաժեշտ է ստեղծել եվրոպական ներքին շուկա՝ ռազմական նշանակության ապրանքների համար»,-հավելել է Վեբերը։ Ըստ նրա՝  միայն եվրոպացիներն են «մերկ փոթորկվող այս աշխարհում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում