Թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը

Թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի՝ Twitter-ի էջում հայտնված լուսանկարը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել համացանցի թուրքական տիրույթում։

Ըստ թուրքական մամուլի՝ Դուսենը մասնակցել է Լիոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Օլիմպիական խաղերին նախապատրաստվող Հայաստանի հավաքականի  աթլետները։ Վերջիններս Լիոնում անցկացնում են մարզահավաքներ։

Նույն միջոցառումից համացանցում տարածվել է լուսանկար և տեսանյութ, որտեղ  Լիոնի  քաղաքապետը հայ մարզիկների հետ պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին լուսանկարվում է, ինչն էլ վրդովեցրել է  ազգայնական թուրք օգտատերերին։

Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածն որակել են որպես «սկանդալային երևույթ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում