Tesla-ն դուրս է մղվում չինական շուկայից
Նմանատիպ
Tesla-ն արագ տեմպերով կորցնում է Չինաստանում ունեցած իր դիրքերը։ Ամերիկյան էլեկտրամոբիլի վաճառքները չինական շուկայում ապրիլ ամսվա դրությամբ 21 տոկոսով նվազել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ մասին գրում է Интерфакс-ը։
Միևնույն ժամանակ, ինչպես նկատում է աղբյուրը, էլեկտրամոբիլների ընդհանւոր վաճառքը 2024թ․ ապրիլին 28 տոոկսով աճել է,ք ան 2023թ․ ապրիլին էր։
Վերջերս Tesla-ն կրճատել է Հյուսիսային Ամերիկայում աշխատանքի տեղերի հայտարարությունները՝ 3400-ից թողնելով միայն երեքը։ Աշխատակազմի «սառեցումը», ըստ աղբյուրի, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ առնվազն 6 թոփ-մենեջերներ ազատվել են աշխատանքից ու մարդիկ սկսեցին բարձրաձայնել հազարավոր էլեկտրամոբիլներում հայտնաբերված անսարքության մասին։
Ավելի վաղ Մասկը որոշում էր կայացրել հետաձգել Հնդկաստանում և Մեքսիկայում Tesla -ի նոր գործարանների կառուցման ծրագրերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում