Հայաստանի հետ սահմանազատումն ընթանում է մեր պայմաններով․ Ալիև

Հայաստանի հետ սահմանազատումն ընթանում է մեր պայմաններով․ Ալիև

Ալիևն օկուպացված Շուշիում հայտարարել է, թե Հայաստանի հետ դելիմիտացիան և դեմարկացիան ընթանում են ադրբեջանական պայմաններով․

«Այսօր մեր մեկ պահանջով մեզ վերադարձվում է Ղազախի չորս գյուղ ՝ առանց մի կրակոցի։ Այդպես էլ կլինի․ դելիմիտացիան, դեմարկացիան իրականացվում են մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է։ Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»,- ասել է նա։

Նա միաժամանակ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ պնդելով Ֆրանսիայի կողմից «մահաբեր զենք» մատակարարելու մասին․

«Եթե այսօր մենք կրկին տեսնենք, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, եթե տեսնենք, որ այդ սպառազինությունը հասել է կրիտիկական մակարդակի, ապա թող ոչ ոք մեզանից չնեղանա։ Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները, նրանց սուտ խոստումներ տալով, կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն», – նշել է Ալիևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում