Հայ փախստականների վերադարձ՝ օկուպացված Արցախ. ԵԱՀԿ գործող նախագահին ԱԳՆ-ի շենքի մոտ դիմավորեցին պահանջով

Հայ փախստականների վերադարձ՝ օկուպացված Արցախ. ԵԱՀԿ գործող նախագահին ԱԳՆ-ի շենքի մոտ դիմավորեցին պահանջով

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը քիչ առաջ ժամանեց ԱԳՆ, որտեղ նախատեսված է հանդիպում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպմանը կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։

Այցին զուգահեռ՝ ԱԳՆ շենքի մոտ են հավաքվել մի խումբ արցախցիներ և իրավապաշտպաններ, որոնք նամակ են պատրաստել և իրենց պահանջներն են ներկայացնելու։

«Ոչ միայն ԵԱՀԿ նախագահին, այլ նաև իշխանություններին ուզում ենք տեղյակ պահել, որ Իլհամը բնակեցնում է Շուշին և ոչ միայն։ Որևէ ընդվզում, նույնիսկ ընդդիմադիր դաշտից չկա։ Տպավորություն է՝ քաղաքական վերնախավը կոնսենսուսի մեջ է Իլհամի հետ, որ օկուպացված Արցախում պետք է թուրքեր ապրեն, և որևէ խոսույթ չկա Արցախից հայ փախստականների վերադարձի մասին»,-ասաց ակցիայի մասնակցիներից մեկը և նշեց, որ ստիպված դիմում են դրսի ուժերին, որ գոնե ձևական տիրություն անեն միջազգային նորմերին և կոչ կանեն կասեցնել օկուպացված Արցախը թուրքերով բնակեցնելը, և բռնի տեղահանվածները վերադառնան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում