WhatsApp-ը բարձրացնում է օգտատերերի պաշտպանվածությունը․ նոր գործառույթ է գործարկվում
13/05/2024 12:22
Նմանատիպ
WhatsApp-ի բետա տարբերակում, որը գործում է iPhone-ներում, հայտնաբերվել է մի գործառույթ, որը թույլ չի տալիս սքրինշոտ անել ուրիշ օգտատերերի պրոֆիլները։
Համաձայն WABetaInfo հարթակի՝ նոր ներդրված գործառույթը նախ թեստավորում է անցել Android-ի վրա։ Հիմա արդեն այդ գործառույթն ակտիվացվել է բետա-տարբերակում՝ iOS-ների համար և հասանելի է TestFlight ծառայությունում։
Երբ օգտատերերը փորձում է սքրինշոտ անել մեկ այլ օգտատիրոջ պրոֆիլ, ապա տեսնում է նախազգուշացում, որ դա անհնար է՝ WhatsApp-ի օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով։
Ուղղակի ներբեռնել պրոֆիլի լուսանկարը, դարձյալ հնարավոր չէ։
Թե երբ նորամուծությունը կաշխատի Android-ի ու iOS-ի բոլոր օգտատերերի համար, դեռևս պարզ չէ։ Գործառույթը վերջնական մշակման փուլում է գտնվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում