WhatsApp-ը բարձրացնում է օգտատերերի պաշտպանվածությունը․ նոր գործառույթ է գործարկվում

 WhatsApp-ը բարձրացնում է օգտատերերի պաշտպանվածությունը․ նոր գործառույթ է գործարկվում

WhatsApp-ի բետա տարբերակում, որը գործում է iPhone-ներում, հայտնաբերվել է մի գործառույթ, որը թույլ չի տալիս սքրինշոտ անել ուրիշ օգտատերերի պրոֆիլները։

Համաձայն  WABetaInfo հարթակի՝ նոր ներդրված գործառույթը նախ թեստավորում է անցել Android-ի վրա։ Հիմա արդեն այդ գործառույթն ակտիվացվել է բետա-տարբերակում՝ iOS-ների համար և հասանելի է TestFlight ծառայությունում։

Երբ օգտատերերը փորձում է սքրինշոտ անել մեկ այլ օգտատիրոջ պրոֆիլ, ապա տեսնում է  նախազգուշացում, որ դա անհնար է՝ WhatsApp-ի օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով։

Ուղղակի ներբեռնել պրոֆիլի լուսանկարը, դարձյալ հնարավոր չէ։

Թե երբ նորամուծությունը կաշխատի  Android-ի ու iOS-ի բոլոր օգտատերերի համար, դեռևս պարզ չէ։ Գործառույթը վերջնական մշակման փուլում է գտնվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում