ԵԱՀԿ-ի դիտորդները դրական են գնահատել Գերագույն ռադայի ընտրությունները

ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդները դրական են գնահատել Գերագույն ռադայի ընտրությունները 99 տոկոս տեղամասերում, չնայած ձայները հաշվելիս մի շարք ընթացակարգային խնդիրների առկայությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության մամուլի տեղեկագրում:

«Քվեարկության գործընթացը լավ Էր կազմակերպված եւ դրական Է գնահատվում 99 տոկոս ընտրական տեղամասերում, որտեղ դիտարկում Է իրականացվել, թեեւ մի շարք ընթացակարգային խախտումներ են նկատվել ձայների հաշվման ընթացքում»,-նշվում Է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի ընտրություններում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության հատուկ համակարգող Քենթ Հարսթեդը հայտարարել Է, որ Գերագույն ռադայի ընտրություններն անցել են ժողովրդավարական պահանջներին համապատասխան:

«Նրանք պատաստանել են այն մարտահրավերներին, որոնք ծառացած Էին իրենց առջեւ, եւ ընտրություններն անցել են ժողովրդավարական պահանջներին համապատասխան: Այդ ընտրությունները նոր քայլ են նշանավորում Ուկրաինայում՝ դեմոկրատական ընտրությունների անցկացումը միջազգային պարտավորություններին համապատասխան»,-մամուլի ասուլսիում հայտարարել Է Հարսթեդը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ուկրաինայում տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին: Ձայների 50,08 տոկոսի հաշվումից հետո Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարը Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատն» Է՝ 21,61 տոկոս ձայներով, ինչի մասին վկայում են Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալները: Պյոտր Պորոշենկոյի դաշինքը հավաքում Է ձայների 21,45 տոկոսը: Ռադա են անցնում եւս 4 կուսակցություն՝ Լվովի քաղաքագլուխ Անդրեյ Սադովիի «Սամոպոմոշչը»՝ 11 տոկոս ձայներով, «Ընդդիմադիր դաշինքը»՝ 9,82 տոկոս, «Օլեգ Լյաշկոյի արմատական կուսակցությունը»՝ 7,38 տոկոս, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 5,69 տոկոս ձայներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում