Առաջիկա հինգ տարիներին ավելի շատ վտանգներ են սպասվում․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Նմանատիպ
Արևմտյան երկրներն՝ այդ թվում Մեծ Բրիտանիան, առաջիկա հինգ տարում կբախվեն ավտորիտար երկրներից եկող սպառնալիքներին; Միացյալ թագավորության վարչապետ Ռիշի Սունակը, The Times-ի հաղորդմամբ, այդ մասին ասել է լոնդոնյան Policy Exchange վերլուծական կենտրոնում;
«Առաջիկա 5 տարիներին ավելի մեծ փոփոխություններ կկատարվեն, քան վերջին 30 տարում են եղել։ Ես համոզված եմ, որ առաջիկա մի քանի տարիները կլինեն ավելի վտանգավոր նաև մեր պատմության տրանսֆորմացիայի առումով»,- The Times-ը փոխանցում է Սունակի խոսքը։
«Մեր երկիրը կանգնած է ջրբաժանի վրա։ Առաջիկա տարիներին մեր կյանքի գրեթե բոլոր կողմերը՝ ժողովրդավարությունից մինչև տնտեսություն և սոցիումից մինչև բարդագույն հարցեր՝ այդ թվում պատերազմներ, փոփոխություններ կկրեն»,-կենտրոնում արված Սունակի ձայնագրությունից մի հատված է մեջբերում աղբյուրը;
Նշվում է նաև, որ Սունակն իր ուղերձում շեշտել է արհեստական ինտելեկտի զարգացման հետևանքների և դեպի Եվրոպա միգրացիոն հոսքերի մասին; Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Պահպանողականների կուսակցությունն է միայն ունակ սպասվող փոփոխությունների պայմաններում ապահովել բրիտանացիների անվտանգությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում