Առաջիկա հինգ տարիներին ավելի շատ վտանգներ են սպասվում․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Առաջիկա հինգ տարիներին ավելի շատ վտանգներ են սպասվում․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Արևմտյան երկրներն՝ այդ թվում Մեծ Բրիտանիան, առաջիկա հինգ տարում կբախվեն ավտորիտար երկրներից եկող սպառնալիքներին; Միացյալ թագավորության վարչապետ Ռիշի Սունակը,  The Times-ի հաղորդմամբ, այդ մասին ասել է լոնդոնյան Policy Exchange վերլուծական կենտրոնում;

«Առաջիկա 5 տարիներին ավելի մեծ փոփոխություններ կկատարվեն, քան վերջին 30 տարում են եղել։ Ես համոզված եմ, որ առաջիկա մի քանի տարիները կլինեն ավելի վտանգավոր նաև մեր պատմության տրանսֆորմացիայի առումով»,- The Times-ը փոխանցում է Սունակի խոսքը։

«Մեր երկիրը կանգնած է ջրբաժանի վրա։ Առաջիկա տարիներին մեր կյանքի գրեթե բոլոր կողմերը՝ ժողովրդավարությունից մինչև տնտեսություն և սոցիումից մինչև բարդագույն հարցեր՝ այդ թվում պատերազմներ, փոփոխություններ կկրեն»,-կենտրոնում արված Սունակի ձայնագրությունից մի հատված է մեջբերում աղբյուրը;

Նշվում է նաև, որ Սունակն իր ուղերձում շեշտել է արհեստական ինտելեկտի զարգացման հետևանքների և դեպի Եվրոպա միգրացիոն հոսքերի մասին; Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Պահպանողականների կուսակցությունն է միայն ունակ սպասվող փոփոխությունների պայմաններում ապահովել բրիտանացիների անվտանգությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում