50 հազար պատվեր՝ մեկ շաբաթում․ ինքնավար տաքսիները՝ ամերիկյան քաղաքներում
Նմանատիպ
Waymo ընկերությունը, որը մշակում է առանց վարորդի մեքենա վարելու տեխնոլոգիաներ, հանդես է եկել նոր ձեռքբերման՝ Waymo One ռոբոտաքսիների մասին հայտարարությամբ։ Շաբաթական կտրվածքով ծառայությունն արդեն 50 հազար փոխադրում է իրականացնում՝ Ֆինիքսում, Սան Ֆրանցիսկոյում և Լոս Անջելեսում։ Այսինքն՝ մեկ ժամում մոտ 300 պատվեր է լինում։ Այդ մասին գրում է Engadget պարբերականը։
Աղբյուրը նաև գրում է՝ Waymo-ի տվյալներով՝ ծառայությունն արդեն ավելի քան մեկ միլիոն ուղևորափոխադրում է արել ամերիկյան չորս քաղաքներում։
Ընկերությունը շարունակում է ընդլայնել ռոբոտաքսիների ծառայության աշխարհագրությունը։ Անցյալ ամսին թեստավորում է սկսել Ատլանտում՝ ամերիկյան հինգերորդ քաղաքում։ Մինչ այդ դադարեցրել է առանց վարորդ բեռնատարների ծրագրի մշակումը՝ կենտրոնանալով նախ ինքնավար մարդատար մեքենաների վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում