ԱՄՆ-ն հավատում է, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է․ Պատել
14/05/2024 09:55
Նմանատիպ
ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է։ Սա մի բան է, որին պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն հետևել:
Կողմերի միջև բանակցությունների ընթացքի մասին որևէ տեղեկություն չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այդ գործընթացին»»,-նշել է Պետդեպի ներկայացուցիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում