Վրաստանի Խորհրդարանն ընդունեց աղմկահարույց օրինագիծը․ հայտարարվել է վտանգի կարմիր աստիճան

Վրաստանի Խորհրդարանն ընդունեց աղմկահարույց օրինագիծը․ հայտարարվել է վտանգի կարմիր աստիճան

Վրաստանի Խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ` 84 կողմ, 30 դեմ ձայներով ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Վիճահարույց օրենքիի ընդունումից հետո Վրաստանի Խորհրդարանում հայտարարվել է վտանգի կարմիր աստիճան։ Այդ մասին հաղորդվում է «Новости- Грузия» տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ Խորհրդարանի շենքը պետք է լքեն բոլոր աշխատակիցները։ Ազատության հրապարակում շարվել են հատուկ նշանակության ջոկատներն ու ջրցանները։ Օրենքի օգտին քվերկած պատգամավորները լքել են շենքը, իսկ ոստիկանությունը սկսել բերման ենթարկել ցուցարարներին։

Օրինագծի քննարկումն ընթացել է իշխող կուսակցության ներկայացուցիչների և ընդդիմադիր պատգամավորների ծեծկռտուքի և նրա ընդունմանը դեմ հանդես եկող ցուցարարների բողոքի ֆոնին։

Մայիսի 11-ին Վրաստանում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ ընդդեմ օրենքի ընդունմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում