Honda-ն և IBM -ը համատեղ ծրագրեր կիրականացնեն՝ ուղղված տեխնոլոգիական ապագային
15/05/2024 15:06
Նմանատիպ
Ճապոնական ավտոմոբիլային Honda և ամերիկյան IBM կորպորացիաները պայմանավորվել են համագործակցել կիսահաղորդիչների և ավտոմեքենաների համար անհրաժեշտ ծրագրային ապահովման այլ սարքավորումների մշակման հարցում։ Այդ մասին նշվում է Honda ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ճապոնական հայտնի ընկերությունում վստահ են, որ արհեստական ինտելեկտի օգտագործումը զգալի կմեծանա հատկապես 2030 թվականից հետո։ Նշվում է, որ նրանից մասնավորապես կախված կլինեն նաև ավտոմեքենաները, ինչը և պահանջում է արտադրողական հզորությունների ավելացում և ավելի առաաջտար տեխնոլոգիական լուծումներ, քան հիմա են արվում։
Այդ կապակցությամբ Honda-ն և IBM-ը մտադիր են համագործակցել՝ համատեղ հետազոտություններ իրականացնելով կիսահաղորդիչների մասնագիտացված տեխնոլոգիաների ոլորտում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում