Honda-ն և IBM -ը համատեղ ծրագրեր կիրականացնեն՝ ուղղված տեխնոլոգիական ապագային

Honda-ն և  IBM -ը  համատեղ ծրագրեր կիրականացնեն՝ ուղղված տեխնոլոգիական ապագային

Ճապոնական ավտոմոբիլային Honda և ամերիկյան IBM  կորպորացիաները պայմանավորվել են համագործակցել կիսահաղորդիչների և ավտոմեքենաների համար անհրաժեշտ ծրագրային ապահովման այլ սարքավորումների մշակման հարցում։ Այդ մասին նշվում է Honda ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Ճապոնական հայտնի ընկերությունում վստահ են, որ արհեստական ինտելեկտի օգտագործումը զգալի կմեծանա հատկապես 2030 թվականից հետո։  Նշվում է, որ նրանից մասնավորապես կախված կլինեն նաև ավտոմեքենաները, ինչը և պահանջում է արտադրողական հզորությունների ավելացում և ավելի առաաջտար տեխնոլոգիական լուծումներ, քան հիմա են արվում։

Այդ կապակցությամբ Honda-ն և IBM-ը մտադիր են համագործակցել՝ համատեղ հետազոտություններ իրականացնելով կիսահաղորդիչների մասնագիտացված տեխնոլոգիաների ոլորտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում