Շվեյցարիան հնարավոր է ռազմական մատակարարումներ իրականացնի հակամարտող երկրներին
Նմանատիպ
Շվեյցարիայի իշխանությունները դիտարկում են հակամարտությունների մեջ, «արտակարգ իրավիճակում» գտնվող երկրներին ռազմական մատակարարումներ ապահովելու հարցը։ Այդ մասին ասված է Շվեյցարիայի կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Նման քայլի հնարավոր է գնանք, եթե դա անհրաժեշտ լինի զենքերի մասերի արտահանումը շարունակելու համար, ինչպես նաև հակամարտությունների մեջ գտնվող շվեյցարական մատակարարների, արտադրողների հետ գործընկերային կապերը պահելու համար», – նշված է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, շվերյցարական իշխանություններն ընդգծել են, որ շարունակելու են հավատարիմ մնալ իրենց միջազգային պարտավորություններին՝ պահպանելով չեզոքություն։ Հայտարարության մեջ նշվում է, որ ըստ այդմ՝ սպառազինության, տեխնիկայի արտահանում չի արվելու, որը կխախտի Շվեյցարիայի չեզոքությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում