Սլովակիայի վարչապետի վրա հարձակումը Եվրոպայում՝ վերջին 20 տարում առաջին դեպքն է
15/05/2024 23:25
Նմանատիպ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա զինված հարձակումը Եվրոպայի՝ վերջին 20 տարվա պատմության մեջ բացառիկ դեպքն է։ Այդ մասին գրում է գերմանական Bloomberg պարբերականը։
Աղբյուրը նշում է, որ 21 տարի առաջ Բելգրադի կենտրոնում գնդակահարվել է Սերբիայի վարչապետ Զորան Ջինջիչը։ Լրատվամիջոցի ներկայացմամբ՝ Ջինջիչը արևմտամետ գործիչ էր՝ դեմ կազմակերպված հանցավորությանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 15-ին, Սլովակիայի Հանդլովա քաղաքում տեղի ունեցած արտագնա նիստից դուրս գալուց կարճ ժամանակ անց վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ մահափորձ է իրականացվել։ Երբ Ֆիցոն մոտեցել է տեղացիներին, կրակոցներ են հնչել ու վերջինս ընկել է գետնին։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են Բրատիսլավայի հոսպիտալներից մեկը, որտեղ և վիրահատվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում