Հունիսին տեղի կունենա պահեստազորի վարժական հավաք
16/05/2024 11:19
Նմանատիպ
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 5151 քաղաքացի, որոնցից 4647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպայական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա¬քանչյուր քաղաքացի ներգրավվելու է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում