Մայիսը լավ ամիս է, ժողովու՛րդ, և մայիսը հունիս երբեք չի դառնա․ Բագրատ Սրբազան
Նմանատիպ
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը դիմելով պայքարին միացած քաղաքացիներին, շեշտեց՝ դուք գործոն եք․ իշխանության պնդումները, թե հասարակությունն անզոր է ու անուժ, սնանկ են, ինչն էլ ապացուցվեց։
«Սիրելի՛ ժողովուրդ, դուք այլևս գործոն եք այս երկրում։ Այն, որ մեզ ասում էին՝ դուք ոչ մի արժեք չունեք, ո՛չ ուժ ունեք, ո՛չ ասելիք ունեք, ո՛չ անելիք ունեք, գնացեք՝ լոլոիկ վճառեք, մի կերպ յոլաա գնացեք, այդ բոլորը դուք բեկել եք հակառակը։
Այս ընդվզումը, անհամաձայնությունը նշանակում է, որ դու՛ք եք իրական գործոնը, ժողովու՛րդ ջան։ Գնահատե՛ք ինքներդ ձեզ, ինքներդ ձեր արածը գնահատե՛ք, այդ արժեքը գնահատե՛ք»,- շեշտեց Սրբազանը։
Սրբազանն անդրադաևձավ նաև պայքարի հետագա քայլերին նշելով․
«Այս ընթացքում մենք ավարտելու ենք ամբողջ քաղաքական դաշտի հետ հանդիպումները, ունենալու ենք մի մեծ հանդիպում բոլորի հետ, կազմավորելու ենք մասնագիտական համայնքներ, ներկայացնելու ենք ձեզ՝ իրենց, դուք մոտավորապես կտեսնեք՝ ինչ համայնապատկեր է ունենալու Հոգևոր Հայաստանը։ Եվ մնացածը տեխնիկայի հարց է։
Մայիսը լավ ամիս է, ժողովու՛րդ, հրաշք ամիս է մայիսը, և մայիսը հունիս երբեք էլ չի դարձել և չի էլ դառնալու։ Մայիսը լավ ամիս է»,- ասաց Սրբազանը։
Նրա խորհրդանշական խոսքերը ծափողջույններով ուղեկցվեցին։
«Որքան մենք ատելություն տվեցինք, որն իրենք են ներմուծել, այդքան կորցնելու ենք․ իրար ենք կորցնելու, բոլորս ենք կորցնելու, ժողովո՛ւրդ։
Մենք կոչված ենք հնարավորություն ստեղծելու, որ մեր երկիրը այս մեղսալից վիճակից դառնա արդար մարդկանց երկիր, իրական մարդկանց երկիր, թրթիռով մարդկանց երկիր, հուզմունքով մարդկանց երկիր, սիրտ ունեցող մարդկանց երկիր։
Մե՛ղք է մեր հայրենիքը, որ մեր ձեռքն է ընկել։ Իսկապես, մեղք է։ Մեր շիրիմներն են մեղք, որ մեզ են հասել, մեր սրբարաններն են մեղք, որոնց մեջ մենք շատ հաճախ իբր թե՝ աղոթք ենք անում։
Ծայրից ծայր՝ մեղք է մեր հայրենիքը, ժողովուրդ, և մենք պիտի հնարավորություն ստեղծենք ազատագրելու, ազատվելու։ Սա պիտի լինի մեր ճանապարհը, ուրիշ ոչ մի բան»,-հավելեց Սրբազանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում