Google-ը թողարկել է Android 15 ավելի քան 10 սմարթֆոնների համար

Google-ը թողարկել է Android 15 ավելի քան 10  սմարթֆոնների համար

Google-ը թողարկել է բետա-թեստավորման ծրագիր՝ ОС Android 15, որին հասանելիություն կարող են ունենալ մասնակցություն ունենալ մի շարք սմարթֆոնների բրենդներ։Այդ մասին նշված է Android-ը մշակողների պաշտոնական բլոգում։

Ներկա դրությամբ բետա-տարբերակը հասանելի է 11 բրենդներ ներկայացնող սմարթֆոնների․ դրանք են՝ Oppo, OnePlus, Nothing, Honor, Lenovo, Realme, Tecno, Sharp, Vivo և Xiaomi։ Հետևյալ սմարթֆոններ ունեցողները կարող են ներբեռնել Android 15-ի նախնական տարբերակը։ Ավելի շուտ այն հասանելի է դարձել Google Pixel-ի օգտատերերին։

Չինական սմարթֆոնների համար գործում են որոշակի սահմանափակումներ։ Օրինակ՝ Android-ը  Vivo X100-ի համար կարող են թեստավորել միայն Ղազախստանում, Հոնկոնգում, Հնդկաստանում, Մալազիայում, Թայվանում, Թայլանդում գտնվող օգտատերերը։ Իսկ արդեն նոր՝ ОС տարբերակը,  Realme 12 Pro+-ում ներբեռնել կարող են Հնդկաստանում։

Պարզելու համար, թե որ սարքավորումների համար է օպերացիոն համակարգի նոր տարբերակը հասանելի, հնարավոր է ստուգել հենց արտադրողների կայքում։

Android 15-ի պաշտոնական տարբերակը հասանելի կլինի աշնանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում