Նորաստեղծ Notcoin-ը կարող է լուրջ մրցակից դառնալ մի շարք կրիպտոարժույթների համար
Նմանատիպ
Binance-ը, OKX- ը և մի շարք այլ խոշոր կրիպտոշուկաներ հայտարարել են 2024թ․ սկզբին թողարկված Notcoin-ով առևտուր անելու մասին։ Նախագիծը հետաքրքրել է 35 միլիոն խաղացողների, որոնք կարող են մետաղադրամները փոխակերպել տոկենի The Open Network (TON)-ում և առևտուր անել դրանով։ Այդ մասին գրում է РБК-ն։
Notcoin-ը Web3 խաղ է և Telegram-ի մեջ գործող հավելված, որը թողարկվել է TON էկոհամակարգի ներսում։ Մետաղադրամի հավելվածային տարբերակը սկսել է գործել ապրիլի 1-ից՝ տոկենի կրիպտոշուկա մտնելուց առաջ։
Փորձագետների կարծիքով՝ ոչ մեծ պահանջարկ ունեցող տոկենների մեծ մասը կանտեսվեն, հենց որ օգտատերերը սկսեն իրենց տոկենները ստանալ ու կփոխանակեն բիրժայով, ստեյքինգով կամ էլեկտրոնային դրամապանակով։
«Տոկենների տեղաբաշխումը միանշանակ չի ընդունվել սակայն»,-նկատում է ոլորտի փորձագետ Զուբորևը։ Ըստ նրա՝ խոշոր ինֆյուենսերները քիչ պարգևատրումներ են ստացել՝ այն դեպքում, երբ Notcoin չաթերի սովորական մոդեռատորները ստացել են 10 անգամ ավել բոնուսներ։
Notcoin-ի հեղինակները պլանավորում են ստեղծել առևտրային բոտ Տելեգրամում և նոր խաղային հավելված, որտեղ NOT-ը կլինի նախաձեռնությունների գլխավոր արժույթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում