Պուտինի այցը Չինաստան՝ Եվրոպայի համար վտանգի նշան
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան և նրա հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ վտանգավոր ազդանշան է հանդիսանում Արևմուտքի համար։ Նման տեսակետ, The Independent-ի փոխանցմամբ, հայտնել է դիվանագիտության պրոֆեսոր Սվարան Սինգխը։
Պուտինի և Սիի հանդիպումը հանդիսանում է նշանակալի ու խորհրդանշական սյն առումով, որ որպես առաջնորդներ՝ ձգտում են ամրապնդել գործընկերային հարաբերությունները՝ ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին»,-ասել է նա։
Փորձագեը նաև նշել է, որ Պուտինի այցը Պեկին Արևմուտքին ցույց է տալիս աշխարհում մեծությամբ երկրորդ տնտեսությունն ունեցող երկրի հետ ՌԴ կապը։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը մայիսի 16-17-ը պետական այցով գտնվում է Չինաստանում։ Նրա և Չինաստանի ղեկավարի բանակցություններից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել՝ գործընկերային համակողմանի հարաբերությունները զարգացնելու և ռազմավարական փոխգործակցության մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում