Dell կորպորացիան նախատեսում է թողարկել աննախադեպ ինքնավարությամբ նոութբուքեր
Նմանատիպ
Ամերիկյան Dell կորպորացիան հայտարարել է ARM-պրոցեսորիների վրա հիմնված, աննախադեպ ինքնավարությամբ դյուրակիր համակարգիչներ թողարկելու մասին։ Համաձայն VideoCardz պարբերականի՝ նոութբուքերի նոր մոդելը՝ Dell XPS 13-ը, սովորական ռեժիմով՝ 9-13 ժամ, կարող է աշխատել ընդամենը մեկ լիցքավորմամբ։
Այդ ցուցանիշը զգալիորեն մեծացնում է ժամանակակից համակարգիչների ինքնավարությունը։ Վերջերս թողարկված Apple MacBook Air M-ն, օրինակ, կարող է աշխատել մինչև 18 ժամ՝ մեկ լիցքավորմամբ։ Համացանցից չօգտվելու դեպքում մարտկոցը կարող է 29 ժամ ծառայել։
Dell-ի ներկայացուցիչների խոսքով՝ նման արդյունքի հնարավոր է եղել հասնել էներգախնայող Qualcomm Snapdragon X Elite պրոցեսորների օգտագործման շնորհիվ։
Ապագա համակարգիչները բնութագրող պաշտոնական փաստաթուղթը թվագրվում է 2023թ․ օգոստոսով։ Նոութբուքերը, ըստ աղբյուրի ունեցած տեղեկությունների, շուկա դուրս կգան 2024թ․ հունիսին։ Համակարգիչների արժեքը դեռևս հայտնի չէ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում