Dell կորպորացիան նախատեսում է թողարկել աննախադեպ ինքնավարությամբ նոութբուքեր

Dell կորպորացիան նախատեսում է թողարկել աննախադեպ ինքնավարությամբ նոութբուքեր

Ամերիկյան Dell կորպորացիան հայտարարել է  ARM-պրոցեսորիների վրա հիմնված, աննախադեպ ինքնավարությամբ դյուրակիր համակարգիչներ թողարկելու մասին։ Համաձայն VideoCardz պարբերականի՝ նոութբուքերի նոր մոդելը՝ Dell XPS 13-ը,  սովորական ռեժիմով՝ 9-13 ժամ, կարող է աշխատել  ընդամենը մեկ լիցքավորմամբ։

Այդ ցուցանիշը զգալիորեն մեծացնում է ժամանակակից համակարգիչների ինքնավարությունը։ Վերջերս թողարկված Apple MacBook Air M-ն, օրինակ, կարող է աշխատել մինչև 18 ժամ՝ մեկ լիցքավորմամբ։ Համացանցից չօգտվելու դեպքում մարտկոցը կարող է 29 ժամ ծառայել։

Dell-ի ներկայացուցիչների խոսքով՝ նման արդյունքի հնարավոր է եղել հասնել էներգախնայող Qualcomm Snapdragon X Elite պրոցեսորների օգտագործման շնորհիվ։

Ապագա համակարգիչները բնութագրող պաշտոնական փաստաթուղթը թվագրվում է 2023թ․ օգոստոսով։ Նոութբուքերը, ըստ աղբյուրի ունեցած տեղեկությունների, շուկա դուրս կգան 2024թ․ հունիսին։ Համակարգիչների արժեքը դեռևս հայտնի չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում