«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա հատվածի շինարարությունը կմեկնարկի այս տարի
Նմանատիպ
Թեհրանը լիահույս է, որ 2024թ․ կսկսվեն «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա հատվածի շինարարությունը։
Ինչպես նշում է Риа новоссти-ն՝ վկայակոչելով ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալիին, այս տարի նախատեսվում է սկսել երկաթուղու այդ հատվածի շինարարությունը։
Անցյալ տարվա մայիսին ՌԴ-ն և Իրանը փաստաթղթեր են ստորագրել՝ երկաթուղու վերջին՝ այդ հատվածի կառուցման վերաբերյալ։ Շինարարության մեկնարկը, ըստ ամենայնի, կտրվի ընթացիկ տարում՝ նախագծանը զուգահեռ։
Ինչ վերաբերում է միջանցքի արևմտյան ճյուղին, ապա իմ կարծիքով, դեռևս խնդիր կա, որի վրա աշխատում ենք հիմա։ Դա Ռեշտ-Աստարա հատվածում երկաթութային հաղորդակցության բացակայությունն է, որն էլ այս տարի ուզում ենք անել»,-ասել է Ջալալին։
Դեսպանը նաև նշել է, որ արևելյան երթուղին՝ ՌԴ-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան, աշխատել է անցյալ տարի․ այդ երթուղով տեղափոխվել է 650 հազար տոննա բեռ՝ այն դեպքում, երբ միջանցքի թողունակությունը տարեկան կտրվածքով կազմում է 15 միլիոն տոննա։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ այս տարի պլանավորվում է այդ հատվածով բեռբափոխադրման ծավալը հասցնել 2 մլն տոննայի։ Միջանցքի ևս մեկ երթուղի անցնում է Կասպից ծովով, որով էլ անցյալ տարի 10 տոննա բեռ է փոխադրվել։
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը սկսվում է Սանկտ-Պետերբուրգից ու ձգվում մինչև Մումբայի նավահանգիստ, ունի 7,2 կմ երկարրություն։ Ինչպես նշվեց, ունի երեք երթուղի՝ կասպիական, արևմտյան և արևելյան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում